Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Գորդոն Բրաունը ոստիկանություն դիմում է ներկայացրել «The Sunday Times» թերթի դեմ, որը, ըստ նրա, ապօրինի կերպով կարողացել է անձնական տեղեկատվության մուտքի թույլտվություն ստանալ:
Ինչպես հաղորդում է «Sky News»-ը, նախկին վարչապետը թերթին մեղադրում է իր կյանքի վերաբերյալ գաղտնի տեղեկատվություն ստանալու համար «անհայտ հանցագործների» վարձելու մեջ:
«BBC»-ին հուլիսի 12 -ին հողորդել էր, որ 2000 թ. որպես Բրաուն ներկայացող անհայտ անձը մի քանի անգամ զանգել էր հիպոթեքային վարկավորման մեջ մասնագիտացած բանկերից մեկը: Կեղծ Բրաունը պարզել էր, որ նախկին վարչապետը, գանձապետարանի կանցլեր եղած ժամանակ, բնակարան է ձեռք բերել շատ ցածր գնով, եւ այդ տեղեկատվությունը հրապարակվել է «The Sunday Times»-ում: Ենթադրվում է, որ թերթում 2000թ. աշխատել է ոմն Ջոն Ֆորդ, որը հեռախոսային խոսակցությունների ժամանակ ներկայացել է որպես հայտնի անձ: «The Sunday Times»-ը ժխտում է մեղադրանքը` մանտնացույց անելով ապացույցների բացակայությունը:
Sky News-ը եզրակացնում է, որ սա վկայում է այն մասին, որ Ռուպերտ Մերդոկը, որին պատկանում է նաեւ «The Sunday Times»-ը, չի պատրաստվում իր վրա վերցնել բոլոր մեղքերը, որոնք կարող են նրան վերագրվել` գաղտնալսումների հետ կապված հայտնի սկանդալի ֆոնին:



























