Ինդոնեզիայում կրկին արթնացել է 129 ակտիվ հրաբուխներից մեկը` Լոկոնը: Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը,  հուլիսի 17-ին այն 3,5 կմ բարձրությամբ ծուխ եւ մոխիր է արտանետել: Տեղի բնակչությունը խուճապի մեջ է, նրանք արդեն սկսել են լքել բնակավայրերը:

Վերջին անգամ Լոկոնն արթնացել է 1991 թ-ին: Այդ ժամանակ եւս հազարավոր բնակիչներ լքել էին բնակավայրերը, մեկ զբոսաշրջիկ զոհվել էր: