Վատ եղանակի պատճառով Թաիլանդի կենտրոնական մասում գտնվող ջունգլիներում ռազմական ուղղաթիռ է աղետի ենթարկվել: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», աղետը, որի հետեւանքով հինգ զինվոր է զոհվել, տեղի է ունեցել ոչ հեռու այն վայրից, որտեղ եւս  35  մարդ պետք է  ուղղաթիռ բարձրանար:

Ըստ «France-Presse»-ի` չդադարող տեղատարափ անձրեւները խոչընդոտում են փրկարարաորոնողական աշխատանքներին:  Ինչպես նշել է գեներալ Ուդոմեա Սիտաբուտրան, եթե վատ եղանակը պահպանվի, աղետի վայր կուղարկվի հետիոտն ջոկատ, որը, սակայն, կարող է տեղ հասնել երկու օրից ոչ շուտ: