Պոշտոնական Տոկիոն մտադիր է արգելել տեղական տավարի մսի առաքումը: Ինչպես հաղորդում է «Վեստին», արգելքը վերաբերում է ոչ միայն Ֆուկուսիմա նահանգի, այլեւ հարեւան տարածքների մթերքին, որտեղ որպես անասնակեր է օգտագործվում ռադիոակտիվ ծղոտը: Ինչպես նշել է Ճապոնիայի գյուղատնտեսական գերատեսչության ղեկավարի տեղակալ Կոհեյա Օցուկին, կառավարությունում քննարկվում է երկրի արեւմտյան շրջաններից չվարակված բրինձի ծղոտի գնման եւ Ֆուկուսիմայի ֆերմաներում որպես անասնակեր օգտագործելու հնարավորությունը:
Հաղորդվում է, որ այդ տարածքներում անասնակերի մեջ ցեզիումի պարունակությունը 378 անգամ գերազանցում է թույլատրելի նորման: Գյուղնախարարության կարգադրությամբ, 8 նահանգների անասնապահական ֆերմաներում սկսվել է անասնակերի ստուգումը: Միաժամանակ` գյուղնախարարությունում վստահեցնում են, որ մարդկանց առողջության համար այդ մակարդակի ճառագայթվածության միսը վտանգավոր չէ:



























