Ճապոնիային մոտեցող հզոր թայֆունի պատճառով «Ֆուկուսիմա-1» ատոմակայանում դադարեցվել են վերականգնողական բոլոր աշխատանքները: Ինչպես հաղորդում է «Էխո Մոսկվի» ռադիոկայանը, որոշվել է վատ եղանակի ժամանակ դադարեցնել ռադիոակտիվ ջրի մղումը դեպի ջրամբար:
Ըստ օդերեւութաբանների`«Ֆուկուսիմա-1»-ը կարող է տարերքի տակ հայտնվել արդեն հաջորդ շաբաթվա սկզբին:



























