Ինստիտուցիոնալ որակի ինդեքսով Հայաստանը զբաղեցրել է 96-րդ տեղը` առաջ անցնելով 129 -րդ հորիզոնականն զբաղեցնող Ադրբեջանից: Ինչպես հաղորդում է «Գրուզիա Online»-ը, հետազոտությունն ամեն տարի իրականացվում եւ հրապարկվում է «International Policy Network» ոչ կառավարական կազմակերպության կողմից:
Ներկայացված տվյալների համաձայն` Վրաստանն առաջ է անցնում իր երկու հարեւաններց` զբաղեցնելով 62-րդ տեղը: Առաջին հինգ տեղերն ավանդաբար զբաղեցնում են համաշխարհային տնտեսական եւ քաղաքական լիդերները` Դանիան, Նոր Զելանդիան, Շվեյցարիան, Ֆինլանդիան եւ Կանադան:
Ավելացնենք, որ հաշվարկը կատարելիս հաշվի են առնվում հետեւյալ չափորոշիչները` բիզնեսի թափանցիկություն, կառուցման թույլտվություն, սեփականության գրանցում, վարկերի ստացում, շահերի պաշտպանություն, հարկերի վճարում, սահմանապահ առեւտուր, պայմանագրերի իրականացում, ձեռնարկությունների փակում:




























