Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Գուրգեն Եղիազարյանը հուլիսի 17 -ին «1in.am»-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ կոնգրեսը միանշանակ արտահերթ ընտրություններ է պահանջելու:

Նրա խոսքով` երկրի փրկության այլ ճանապարհ ուղղակի չկա: «Ինչ վերաբերում է կոնգրեսի պահանջներին, ապա դա ժողովրդի պահանջն է: Ներկայումս Հայաստանում մարդիկ գոյատեւման խնդիր ունեն: Դա հաստատվում է Forbes-ի հրապարակումով, որը ողջ աշխարհին տեղեկացրեց, որ Հայաստանը 177  երկրի շարքում 176-րդ տեղն է զբաղեցնում: Ի~նչը կարող է  դրանից ավելի վատ լինել»,-եզրափակել է Եղիազարյանը:

Հիշեցնենք, որ հուլիսի 16-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարել էր, որ իշխանությունը պատրաստ է քննարկումներ սկսել ՀԱԿ-ի համապատասխան պատվիրակության հետ: