Հրապարակվել է Արժութի միջազգային հիմնադրամի հերթական զեկույցը` Հայաստանի կողմից երկարաժամկետ ֆինանսավորման եւ վարկավորման ծրագրերի իրականացման վերաբերյալ: Զեկույցում մասնավորապես ասվում է, որ 2010 թ-ին Հայաստանը զրգացման բարձր տեմպեր է ունեցել լեռնարդյունաբերության, առեւտրի եւ տրանսպորտի ոլորտներում: Սակայն դրա հետ միաժամանակ` անկում է արձանագրվել գյուղատնտեսությունում, իսկ շինարարության ոլորտը բավականաչափ արագ չի զարգացել:
2010թ. սննադամթերքի գնաճը կազմել է 17%, ինչի հետեւանքով ինֆլյացիան կազմել է 11,5%: Նշվում է, որ պատճառը համաշխարհային շուկաներում պարենամթերքի թանկացումն է, ինչպես նաեւ ներքին շուկայի սահմանափակ լինելը:
Կառավարության կողմից ձեռնարկված քայլերի արդյունքում բյուջեի դեֆիցիտը կրճատվել է 3 տոկոսային կետով, սակայն դա չի կարելի բավարար համարել: Ընդհանուր առմամբ, կառավարությանը հաջողվել է նպատակային սոցիալական ծախսեր իրականացնել, ինչը նպաստել է աղքատության ցուցիչի աճի դադարեցմանը:
Զեկույցում նշվում է, որ Հայաստանը կատարում է ԱՄՀ առջեւ ստանձնած պարտավորությունները «սահմանված մակարդակով», սակայն լուրջ մարտահրավերները դեռեւս պահպանվում են:




























