Պակիստանի Լարկան քաղաքի բանտի դատապարտյալները խռովություն են հրահրել: Ինչպես հաղորդել է  «Geo» հեռուստաալիքը, այն սկսվել է հուլիսի 16 –ի երեկոյան`  ի պատասխան բանտի ղեկավարության` մոտ 200 բանտարկյալի այլ հաստատություններ տեղափոխելու մտադրության: Խռովարարները  բախման մեջ են մտել պահակազորի հետ` գործի դնելով քարեր եւ փայտեր:

Արդյունքում 7 ոստիկան է վիրավորվել, որոնցից մեկն ավելի ուշ մահացել է հիվանդանոցում: 70 բանտարկյալ արդեն հանձնվել է, սակայն մնացած խռովարարները, որոնց թիվը հայտնի չէ, շարունակում են պահել պատանդների:

Բանտի պահակազորին լրացուցիչ ուժեր են օգնության գնացել: