Յարոսլավլի իրավապահ մարմինների աշխատակիցները վերջնական մեղադրանք են ներկայացրել հայ ընտանիքն պատկանող քոթեջի վրա զինված հարձակում իրականացրած անձանց: Ըստ «Կոմսոմոլսկայա պրավդայի»` հիմնական հրահրիչները եղել են Յորսլավլի չորս բնակիչներ: Նրանցից երկուսը ձերբակալված են, մյուսներից ստորագրություն է վերցված չբացակայելու վերաբերյալ: Առաջիկայում նրանք կկանգնեն դատարանի առջեւ:
Հիշեցնենք, որ հունիսի 4 –ին չորս չարագործներ ներխուժել էին հային պատկանող քոթեջը, պնեւմատիկ զենքից կրակել ապակիներին եւ պատերին: Հետո դուրս էին բերել տանտիրոջը պատկանող «Լենդ Ռովեր» եւ «Տոյոտա Ավենսիս» մակնիշի ավտոմեքենաները, ջարդել էին ապակիները, ծեծի ենթարկել տանտիրոջը:
Տղամարդն օգնության էր կանչել իր ընկերներին, եւ երբ ոստիկանությունը հասել էր, ընդհարմանն արդեն մասնակցում էր մոտ քսան մարդ, որոնցից մի քանիսը` հրազենով:



























