Իրանի մի քաղաքացի ստիպված է եղել վաճառել երիկամը, որպեսզի վճարի հարսանեկան ծախսերը:
Ոչ պաշտոնական շուկայում երիկամների գինը 9500 դոլար է, եւ այսօր շատ գործազուրկ իրանցիներ այդ մեթոդ են ընտրում` իրենց ֆինանսական ծախսերը հոգալու, ինչպես նաեւ հարսանեկան եւ ընտանեկան այլ արարողությունների կազմակերպման համար: Այս մասին հաղորդել է mixnews.lv-ն` վկայակոչելով իրանական Mehr լրատվական գործակալությունը:
Իսլամական Հանրապետությունը համարվում է առաջատար երկիր` երիկամների առուծախի ոլորտում, քանի որ այդ երկրում կա համապատասխան իրավական համակարգ` կապված այդ օրգանի վաճառքի հետ:
Կառավարությունը եւ պետական հսկողական մարմինները դոնորներին վճարում են մոտ 4500 դոլար եւ տալիս մեկ տարվա անվճար առողջական ապահովագրություն:
1968թ օրինականացնելով օրգանների վաճառի շուկան, Իրանը նպատակ է ունեցել վերացնել դրա ստվերային առեւտուրը:
Այնուամենայնիվ, հազարավոր մարդիկ գալիս են երկիր փոխպատվաստման համար եւ բազմաթիվ իրանցներ, ովքեր ունեն ֆինանսական խնդիրներ, գալիս են «սեւ շուկա», որտեղ օրգանների համար գները մի քանի անգամ բարձր են:




























