Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայություն հուլիսի 16-ին ժամը 22.30-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Շիրակի փողոցի 4-րդ նրբ. թիվ 43 բնակարանի բնակիչը չի պատասխանում դռան եւ հեռախոսազանգերին, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել Փրկարարական վարչության հատուկ փրկարար ջոկատի 4-րդ հերթապահ խումբը:
Փրկարարների ուժերով բացվել է բնակարանի դուռը, տան մեջ հայտնաբերվել է 85-ամյա Միխայիլ Շակշուեւի դին:



























