Սեւանա լճի «Ֆլամինգո» լողափում` ափից մոտ 20 մ հեռավորության վրա, հուլիսի 15-ին, ջրափրկարարը լողանշանի կողքից ջրից դուրս է բերել անձը չպարզված տղամարդու` առանց կյանքի նշանների:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ քաղաքացին տեղափոխվել է Սեւան քաղաքի հիվանդանոց:

Պարզվել է, որ տուժածը Արարատի մարզի Ազատավան գյուղի բնակիչ 18-ամյա Հրանտ Խաչատրյան է: Ըստ Սեւան քաղաքի հիվանդանոցի տրամադրված նախնական տվյալների, Հ.Խաչատրյանի մահվան պատճառ է հանդիսացել սրտի տանպոնադա հիվանդությունը: