Ծովահենները Սոմալիի ափերին հափշտակել են Արաբական միացյալ էմիրությունների դրոշի ներքո նավարկող «Ջուբբա» տանկերը, հաղորդում է itar-tass.com-ը:
Ինչպես այսօր` հուլիսի 18-ին հայտնել է Եվրամիության ռազմաօդային ուժերի հակածովահենային կազմավորումների ներկայացուցիչը, նավի անձնակազմը բաղկացած է եղել 16 մարդուց: Նավն ԱՄԷ-ից ուղեւորվում էր դեպի Սոմալիի Բերբերա նավահանգիստ:
Պատանդի կարգավիճակում հայտնված նավաստիները Շրի Լանկայի, Բանգլադեշի, Հնդկաստանի, Սոմալիի, Քենիայի, Սուդանի ու Մյանմարի քաղաքացիներ են:
Նախնական տեղեկություններով, նավը գրոհել են 9 ծովահեններ:



























