Ալյասկայում բրիտանական British petrolium ընկերությանը պատկանող նավթատարից մեթանոլի եւ նավթ պարունակող ջրերի արտահոսք է տեղի ունեցել, հաղորդում է ria.ru-ն` վկայակոչելով Reuters-ը:
Օրական 30 հազար բարել հզորությամբ խողովակաշարը Lisburne դաշտում այժմ փակ է տեխնիկական սպասարկման նպատակով:
Արտահոսքը տեղի է ունեցել նավթի արտամղման փորձի ժամանակ: Շրջակա միջավայրի պաշտպանության տարածաշրջանային գրասենյակի տվյալներով` դեպքը տեղի է ունեցել հուլիսի 16-ին:
BP-ի ներկայացուցիչն ասել է, որ ներկայումս մաքրման աշխատանքներ են տարվում, իսկ վթարի պատճառը հայտնի կդառնա «ժամանակի ընթացքում»:



























