Ղրղըզստանի հարավում ղրղըզ եւ ուզբեկ երիտասարդների միջեւ զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել, հայտնում է vesti.ru-ն։ Միջադեպը տեղի է ունեցել Օշի մարզի Արավանի շրջանում։ Ծեծկռտուքը սկսել են տաքսու վարորդները։ Ծեծկռտուքի մասնակիցների թիվը դեռեւս ճշգրտված չէ։ Տեղի վարչակազմի ներկայացուցիչներն ավելացրել են, որ բժշկական օգնության համար ոչ ոք չի դիմել։
Տեղական իշխանությունները հրահանգել են փակել առեւտրային բոլոր կետերը եւ բանկային հաստատությունները։ Բացի այդ, հետագա սադրանքներից զերծ մնալու համար չեն աշխատում նաեւ տաքսիները։
Հայտնի է, որ հուլիսի 18-ին Օշի մարզում 500 մարդ դուրս են եկել հանրահավաքի։ Ցուցարարները պահանջել են պատժել ծեծկռտուքի հրահրողներին։ Դեպքի վայր են ուղարկվել Օշի մարզի հատուկ նշանակության բոլոր աշխատակիցները։




























