Գերմանական Վերակառուցման եւ զարգացման բանկը (KFW) 4 մլն դոլար դրամաշնորհ կհատկացնի Սյունիքի մարզում «Շիկահող կենսոլորտային պահպանավայրի ստեղծման ծրագրի» իրականացման համար: Այսօր` հուլիսի 18-ին Երեւանում դրա վերաբերյալ համաձայնագիր կնքեցին ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը, բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը եւ KFW-ի հայաստանյաան ներկայացուցիչ Զառա Չատինյանը:
Նախատեսվում է բարելավել Սյունիքի մարզի ճակատեն, Շիկահող, Սրաշեն, Ներքին Հանդ եւ Ծավ գյուղերի բնապահպանական վիճակը: Կխթանվի նաեւ այդ համայնքների սոցիալ տնտեսական զարգացումը, կարտադրվեն ապրանքներ «կենսոլորտային արգելավայր» պիտակով;
Նշենք, որ սա KFW-ի կողմից ֆինանսավորվող առաջին բնապահպանական ծրագիրը չէ; Այյդ բանկի աջակցությամբ է ստեղծվել, մասնավորապես, Արփի լիճ ազգային պարկը: