Հայաստանի Կենտրոնական բանկը թարմացրել է մի շարք ընկերությունների վարկանիշները: Դրանք կամ նվազեցվել են, կամ մնացել են նույնը:

Ըստ ԿԲ-ից ստացված տեղեկատվության` «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի վարկանիշը թողնվել է նույնը` «Գ +»:

«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ին` շնորհվել է «Բ -» վարկանիշ, նախկին «Բ»-ի փոխարեն: Այս փոփոխության արդյունքում ամենաբարձր վարկանիշ ունեցող կազմակերպություն է դառնում «Ռենկո արմէստեյտ» ՍՊԸ-ն, որը պահպանում է «Բ» վարկաիշը:

«Միկա-Ցեմենտ» ՓԲԸ-ի վարկանիշը նույնպես նվազեցվել է` «Գ -», նախկին «Գ»-ի փոխարեն: «Էլեկտրասարք» ԲԲԸ-ի վարկանիշը թողնվել է  նույնը` «Գ -»: 

ՀՀ կենտրոնական բանկը դադարեցրել է «Օնիքս ԳԸ» ՓԲԸ-ի վարկանշումը` ընկերության նախաձեռնությամբ: Նախկին վարկանիշն էր «Դ+», որը ամենացածրերից մեկն էր: