Ոստիկանության ծառայողները «Զվարթնոց» օդանավակայանից հուլիսի 17-ին բերման են ենթարկել Հնդկաստանի քաղաքացի, 28-ամյա Նավիշ Գ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա 2009 թ.-ից Սուդանի իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:

Նավիշ Գ.-ն կալանավորված է: Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: