Ուկրաինայում Վրաստանի դեսպանության աշխատակիցը ծեծի է ենթարկել «Комментарии» խմբագրության ֆոտոթղթակից Ալեքսանդր Յամկովիին, ով այդ պահին նկարահանում էր դեսպանատան դիմաց FEMEN շարժման ակտիվիստների բողոքի ակցիան։

Ինչպես տեղեկացնում է NEWSru.ua կայքը, FEMEN-ի ակտիվիստուհիները թատերականացված բողոքի ակցիա են կազմակերպել Վրաստանում սկսված լրագրողների ձերբակալությունների դեմ, որոնց Վրաստանի իշխանությունները ձերբակալել են լրտեսության մեջ կասկածանքով։ Որպես «բարի ավանդույթ» FEMEN-ի ակտիվիստուհիները մերկացրել են կրծքերը, եւ կեղծ լուսանկարչական ապարատներով ու «Press» բառը անդրավարտիքների վրա գրված ու սկսել բողոքի ակցիան։ Աղջիկները պարզել են նաեւ լուսանկարչական ապարատի արգելված պատկերով եւ «No photo – no democracy» կարգախոսով պաստառ։ Այդ պահին դեսպանատնից դուրս է եկել քաղաքացիական հագուստով մի անձ, եւ չներկայանալով՝ պահանջել, որ ակտիվիստուհիները հեռանան։ Հետո նա սկսել է ոտքով հարվածել ֆոտոթղթակիցների եւ օպերատորների տեխնիկային՝ պահանջելով, որ նրանք դադարեցնեն նկարահանումը։

«Комментарии»-ի ֆոտոթղթակցի վրդովմունքին ի պատասխան, դեսպանատան ագրեսիվ պաշտպանը բռունցքով ուժգին հարվածներ է տեղացել թղթակցի գլխին։

FEMEN շարժումը հայտարարել է, որ Ուկրաինայում Վրաստանի դեսպանության աշխատակցի կողմից բռնի ուժի կիրառումը հաստատել է միջազգային հանրության այն կասկածները, որ Վրաստանի իշխանություններ մեդիաֆոբիայով են տառապում։

Ըստ FEMEN-ի՝ Վրաստանի դեսպանության աշխատակիցերը անհարգալից վարք են դրսեւորել ժողովրդավարության միջազգային սկզբունքների դեմ։ Տեղի ունեցած դեպքը ստիպում է ավելի է մտահոգվել Վրաստանում ձերբակալված լրագրողների ճակատագրով։