Համացանցի հասանելի դաշտում են հայտնվել ռուսաստանյան դաշնային չորս բջջային օպերատորների բաժանորդների SMS հաղորդագրությունները: Ռուսական որոնողական «Yandex» համակարգում մի քանի հազար SMS է հայտնվել: Բացի այդ, հնարավոր է եղել տեսնել նաեւ հասցեատերերի հեռախոսահամարները:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»,  բոլոր հաղորդագրություններն ուղարկվել են կողմնակի կայքերից մեկի օգնությամբ: Սակայն, «РСН»-ի փոխանցմամբ, հաղորդագրություններն ուղարկվել են «Մեգաֆոնի» կայքից:

Առայժմ պարզվում են խափանման պատճառները,  «Yandex»-ն արգելափակել է սկանդալային էջը: