Տիեզերական հետազոտական «Dawn» զոնդը Երկիր է փոխանցել Արեգակնային համակարգի մեծությամբ երկրորդ աստերոիդի` Վեստայի առաջին լուսանկարները: Ինչպես հայտնել է ՆԱՍԱ-ն, «Dawn»-ը դարձել է աստերոիդի ուղեծրի առաջին արհեստական արբանյակը:
Զոնդը դեռ ավելի կմոտենա աստերոիդին, այն կշարունակի հնարավոր բնական արբանյակների որոնումը, կուսումնասիրի Վեստայի ֆիզիկակական առանձնահատկությունները եւ առավել մանրամասն լուսանկարներ կփոխանցի Երկիր: «Մենք ձեռնամուխ ենք լինում Արեգակնային համակարգում գոյություն ունեցող հնարավոր հնագույն կուսական մակերեւույթի ուսումնասիրությանը»,-ասել է նախագծի գիտական ղեկավար Քրիստոֆեր Ռասելը:
Ինչպես փոխանցում է ԻՏԱՌ- ՏԱՍՍ-ը, ՆԱՍԱ-ում փորձում են ապացուցել Երկրրի վրա բազմաթիվ երկնաքարերի ծագմանն աստերոիդի «մասնակցության» հիպոթեզը, ինչպես նաեւ գտնել ջրի առկայության նշաններ:




























