Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում այսօր` հուլիսի 19-ին, սկսվել է Կասպից ծովի իրավական կարգավիճակի վերաբերյալ կոնֆենցիայի մշակման աշխատանքային խմբի 29-րդ նիստը, որին մասնակցել են մերձկասպյան երկրների (Ռուսաստան, Թուրքմենստան, Իրան եւ Ադրբեջան) ԱԳ նախարարները:

Ինչպես հաղորդում է RBC-ն, այլ հարցերի թվում օրակարգում է 4-րդ Կասպյան գագաթաժողովի Ռուսաստանում անցկացման հարցը:

Քննարկվելու են նաեւ Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին կոնվենցիայի նախագծին վերաբերող հարցեր:
Նշենք, որ մինչեւ 2010 թվականը Կասպյան ավազանի երկրների գագաթաժողովներն անցկացվում էին ոչ կանոնավոր, սակայն նախորդ տարվանից որոշվել է գագաթաժողովներն անցկացնել ամեն տարի: Իսկ գագաթաժողովների միջեւ ընկած ժամանակահատվածում տեղի կունենան 5 խորհրդակցական հանդիպումներ` փորձագիտական մակարդակով: