Վրաստանում՝ Թբիլիսիից ոչ հեռու գտնվող Վազիանիում, մեկնարկել են Agile Spirit վրաց-ամերիկյան համատեղ զորավարժությունները, հայտնում է newsgeorgia.ru-ն՝ վկայակոչելով Վրաստանի պաշտպանության նախարարությանը։
Զորավարժությունների նպատակը զինվորական ստորաբաժանումների միջեւ փոխգործակցության խորացումն է, նորարարությունների եւ հնարավորությունների փոխանակումը։
Զորավարժություններին մասնակցում է 350 ծովային հետեւակ, հակաահաբեկչական գումարտակ եւ այլ ստորաբաժանումներ։
Agile Spirit-ը պլանային զորավարժություններ են, ԱՄՆ ծովային հետեւակի կորպուսի ծրագիր, որը Աֆղանստանում ռազմական առաքելության համար պատրաստում է վրացի զինվորականներին։




























