Իրանի միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շուրջ Վիեննայում բանակցությունների ութերորդ փուլը դադարեցվել է մինչեւ հաջորդ շաբաթվա սկիզբը, գրում է իրանական IRNA գործակալությունը։

Պատվիրակությունները կվերադառնան իրենց մայրաքաղաքներ կառավարությունների հետ խորհրդակցելու համար: Բանակցությունները կվերսկսվեն հաջորդ շաբաթ։

Բանակցությունների վերջին օրը իրանական պատվիրակության ղեկավար, ԱԳ փոխնախարարի քաղաքական հարցերով տեղակալ Ալի Բաղերի Կանին բանակցություններ է վարել ԵՄ արտաքին ծառայության գլխավոր քարտուղարի տեղակալ Էնրիկե Մորայի հետ։ Նա բանակցություններ է վարել նաեւ Եվրոտրոյկայի (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա եւ Գերմանիա) ներկայացուցիչների հետ։

Իրանի գլխավոր բանակցողը եռակողմ հանդիպում է ունեցել նաեւ Ռուսաստանի եւ Չինաստանի պատվիրակությունների ղեկավարների հետ։

Ավելի վաղ Վիեննայում միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի մշտական ​​ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը նշել էր, որ Իրանի միջուկային գործարքի շուրջ բանակցությունները հասել են առաջադնային փուլ։

«ՀԳՀԾ-ի շուրջ Վիեննայի բանակցությունների մասնակիցները որոշել են ընդմիջում վերցնել մայրաքաղաքներում խորհրդակցությունների համար: Իրանի միջուկային համաձայնագրի վերականգնման շուրջ բանակցությունները հասել են առաջադեմ փուլ, որտեղ քաղաքական լուծումներ են պահանջվում»,- գրել է Ուլյանովը Twitter-ում։

Հունվարի 3-ին Վիեննայում ամանորյա ընդմիջումից հետո վերսկսվել է բանակցությունների ութերորդ փուլը, որի նպատակն է չեղարկել ԱՄՆ հակաիրանական պատժամիջոցները եւ վերականգնել ԳՀՀԾ-ն իր սկզբնական տեսքով։