Հայտնի ամերիկացի հեռուստահաղորդավարուհի եւ քաղաքական մեկնաբան Անա Կասպարյանի թարմ գրառումներից մեկն իսկական իրարանցում է առաջացրել սոցցանցերի թոււրքական սեգմենտում, գրում է Sputnik Արմենիա-ն:
Կասպարյանը, մասնավորապես, գրել է. «Որտե՞ղ էր, գրողը տանի, ԱՄՆ-ն, երբ Ադրբեջանը պատրաստվել է հարձակվել Հայաստանի վրա: Ոչ մի ձայն նույն կոնգրեսականներից, որոնք շտապել են նոր անխոհեմ պատերազմի: Զարմանալի է՝ որքան շատ մարդ է կարծում, որ ԱՄՆ-ն հոգ է տանում սուվերեն պետությունների պաշտպանության մասին»:
Թվիթի մեկնաբանությունները սոցցանցերի թուրքական եւ ադրբեջանական սեգմենտի օգտատերերը փորձել են առարկել հեռուստահաղորդավարուհուն, իբրեւ, ԱՄՆ-ն ավելի վաղ պետք է օգներ Ադրբեջանին «ազատել օկուպացված հողերը»:
Դրան Կասպարյանը շատ ավելի կոշտ է արտահայտվել:
«Այդ հողն ապօրինի կերպով փոխանցվել է Ադրբեջանին Ստալինի կողմից: Այդ հողում բնակչության ճնշող մեծամասնությունն էթնիկ հայեր են: Սակայն թյուրքական ցեղերը գիտեն ինչ-որ բան հողերը գրավելու եւ մարդկանց սպանությունների մասին»,-գրել է նա:
Հեռուստահաղորդավարուհու մեկնաբանությունը հրապարակվել է Vaziyet թուրքական լրատվական հարթակում ռեթվիթի միջոցով:
Թուրք օգտատերերը նույն պահին փորձել են պարզել Անա Կասպարյանի հետ հաղորդումը վարող ամերիկացի թղթակից, քաղաքական մեկնաբան եւ ակտիվիստ Ջենք Ույգուրի դիրքորոշումը:
Կասպարյանը Ույգուրի հետ միասին վարում է շատ սիրված լիբերալ-առաջադեմ The Young Turks («Երիտթուրքեր») ծրագիրը սոցիալական եւ քաղաքական թեմաներով
Օգտատերերից ինչ-որ մեկը պահանջել է բացատրություններ Ջենք Ույգուրից. «Այդ ո՞ր օրվանից «Երիտթուրքերը» պաշտպանում են Հայաստանի շահերը»:





























