Իսրայելական հատուկ ծառայությունները աբորդաժի են ենթարկել ֆրանսիական Dignite Al Karama նավը, որը Ֆրանսիայից ուղեւորվում էր Գազայի հատված, հայտնում է Associated Press-ը: Գրոհից առաջ ֆրանսիական նավը շրջապատել են իսրայելական երեք զինվորական նավեր: Նավի կապիտանին հրահանգվել է դադարեցնել նավարկությունը դեպի Գազայի հատված, սակայն ֆրանսիական նավը շարունակել է շարժվել առաջ, ինչից հետո տեղի է ունեցել գրոհ:

Dignite Al Karama-ն բեռնավորված չի եղել, այն միայն տեղափոխելիս է եղել շուրջ 20 ակտիվիստների: Առայժմ հայտնի չէ, թե նրանցից որեւէ մեկը տուժե՞լ է գրոհի ժամանակ, թե՞ ոչ: Ֆրանսիական նավը միակն էր «Ազատության նավատորմի» նավերից, որը կարողացավ լքել նավահանգիստն ու հասնել Գազայի հատվածի սահմաններին: Ի սկզբանե նախատեսվում էր, որ ակցիային կմասնակցեն շուրջ 10 այլ նավեր:

Նշենք, որ «Ազատության նավատորմի» մասնակիցների կարծիքով, իսրայելական բլոկադան բացարձակապես հակաօրինական է եւ այն պետք է հանվի: Գազայի մարդասիրական նավերին հասնելու փորձը միտված էր դառնալ խորհրդանշական ժեստ, որը խնդրի վրա կհրավիրեր համաշխարհային հանրության ուշադրությունը: