Ադրբեջանի 34-ամյա քաղաքացի Ռաշիդ Աբդուլովը  Թուրքիայում գտնվող «Նուրջուլար» ծայրահեղական կազմակերպության ղեկավարության հրահանգով ժամանել է Ուլյանովսկ` «Ջամաաթա Ռիսանե-ի Նուր» տարածաշրջանային կազմակերպություն ստեղծելու համար:

Ադրբեջանցում հաջողվել է հավաքագրել 33-ամյա կենտրոնական մզկիթի իմամ Իլհամ Հիսանուտդինովին եւ տեղի բուհերից մեկի ուսանող 24-ամյա Այրաթ Ախտյամովին:

Նրանք միասին սկսել են հավաքագրել երիտասարդներին, կազմակերպել են գաղտնի հավաքներ, որտեղ ուսումնասիրել են համապատասխան գրականություն, որը վերաբերում է բնակչության տոտալ իսլամիզացիային: Խմբի գաղափարախոսությունը ներառում է Ռուսաստանի քաղաքական համակարգը եւ պետական կառուցվածքը փոխելու եւ Ռուսաստանը Համաշխարհային Խալիֆաթ ներառելու առաջադրանք:

Խմբի անդամները կապ են պահել «Նուրջուլար»-ի` Թուրքիայի, Ռուսաստանի, Ուկրաինայի, Ադրբեջանի տեղական կառույցների հետ: Իսկ «ամենահեռանկարայինները» կազմակերպության հաշվին մեկնել են Թուրքիա: 

Աբդուլովին եւ Ախտյամովին մեղադրանք է ներկայացվել ՌԴ ՔՕ 282 հոդածի հատկանիշներով, որը նախատեսում է ազատազրկում` մինչեւ 5 տարի ժամկետով: Գործն ուսումնասիրության նպատակով ուղարկվել է դատարան: 

Իմամ Իլհամ Հիսանուտդինովի նկատմամբ դաշնային հետախուզում է հայտարարվել, նրա նկատմամբ հարուցված քրեական գործը անջատվել է եւ այդ ուղղությամբ առանձին վարույթ է իրականացվում: