Թուրքական Zaman–ի նախկին լրագրող Ֆեհմի Քորուն կարծիք է հայտնել, որ հնարավոր է Էրդողանը փոխի ԱԳ նախարարին։

Ֆեհմի Քորուն իր անձնական բլոգում  գրել է, որ ամեն ինչում ընտրությունների հաշվարկով առաջ շարժվող Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը , հնարավոր է, որ ընտրություններին ընդառաջ նախարարների փոփոխությունների գնա։

Ըստ թուրք լրագրողի՝  հաշվի առնելով արտաքին քաղաքական իրողությունները, հնարավոր է ընտրություններով պայմանավորված,  Էրդողանը փոխի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուին։