Հնդկաստանի հյուսիս-արեւմուտքում եւ հարեւան Նեպալում ուժգին ջրհեղեղից տուժել է ավելի քան 200 հազ. մարդ: Իշխանությունների տվյալներով` տարերային աղետի զոհ է դարձել ավելի քան 80 մարդ, հաղորդում է kp.ru` վկայակոչելով Reuters-ը:
Տարերքն առավել շատ վնասներ է հասցրել Ասսամ նահանգին. հուլիսի 18-ից սկսած ավելանում է անձրեւների պատճառով իրենց բնակավայրերը լքող մարդկանց թիվը:
Տարբեր գնահատականներով` սողանքներն ու ջրհեղեղները լուրջ վնաս են հասցրել 350-ից մինչեւ 800 բնակավայրերի:



























