Իսրայելի պաշտոնատար անձինք Իսրայելի պաշտոնակից Իսահակ Հերցոգի հետ Անկարայում հանդիպելու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերջին առաջարկը դիտարկում են որպես «փորձադաշտ»՝ Թուրքիայի հետ հարաբերությունների հետագա բարելավման համար, գրում է Times of Israel-ը։

Էրդողանն ասել է, որ Հերցոգը Թուրքիա կայցելի փետրվարի սկզբին, սակայն այցի մասին այլ մանրամասներ չի հայտնել։ Հերցոգի ներկայացուցիչը հրաժարվել է մեկնաբանել Էրդողանի հայտարարությունը, սակայն պաշտոնատար անձինք հաստատել են հանդիպում կազմակերպելու բանակցությունները:

Իսրայելցի պաշտոնյան, որին մեջբերում է Haaretz-ը, պոտենցիալ հանդիպումը Թուրքիայի նախագահի մտադրությունների «ինդիկատոր» է անվանել։

«Նախագահների մակարդակով հանդիպումը գործիք է, որը կարելի է օգտագործել»,- ասել է նա։ «Նախագահը (Իսրայելի - խմբ.) խորհրդանշական կերպար է, ոչ թե քաղաքական, եւ ամեն դեպքում Հերցոգն իր սեփական բանակցություններն է վարում թուրքերի հետ։ Կարելի է սկսել նման ալիքից, ապա կամաց-կամաց ստուգել զարգացումն ու հետեւանքները:

Մեկ այլ պաշտոնյայի խոսքով՝ «որոշում է ձեւավորվում Թուրքիայի հետ հարաբերությունները «սառեցվածից» «սառի» փոխելու վերաբերյալ»։ «Ամեն տեսակ խորհրդանշական բաներ կարող են տեղի ունենալ: Օրինակ՝ դեսպանների փոխանակում կամ տնտեսական գործարքներ։ Բայց մենք առաջ չենք շարժվի առանց Թուրքիայի հստակ գործողությունների»։