Լեհաստանը կարող է պաշտպանական զինամթերք մատակարարել Ուկրաինային։ Այս մասին հայտարարել է Ազգային անվտանգության բյուրոյի ղեկավար Պավել Սոլոխը, հայտնում է Reuters-ը։

«Որոշում է կայացվել պաշտպանական զինամթերք մատակարարել ուկրաինական կողմին... Ուկրաինական կողմին առաջարկն արվել է, մենք սպասում ենք պատասխանի»,- ասել է Պավել Սոլոխը՝ հավելելով, որ Լեհաստանը կարող է մի քանի տասնյակ հազար զինամթերք մատակարարել։