Շիրակի մարզում այսօր` հուլիսի 19-ին, ժամը 18:30-ի սահմաններում, մարզի Արեգնադեմ գյուղի «Աջափնյակ» կոչվող ջրամբարում մարդ է խեղդվել:

Արտակարգ իրավիճակների նախարարության Շիրակի մարզի փրկարար վարչությունը ահազանգ է ստացել, որ Արեգնադեմ համայնքի բնակիչ 33-ամյա Նորայր Պետրոսյանը փորձել է լողանալու նպատակով մտնել Արեգնադեմի «Աջափնյակ»կոչվող ջրամբար, որտեղ էլ հենց խեղդվել է:

Շիրակի մարզի փրկարար վարչության ջրասուզակները մեկնել են Արեգնադեմ համայնք եւ հանել երիտասարդի դին: