Ստամբուլի Գյունգորեն պողոտայում առանց որեւէ հսկողության շրջող  1 մետր երկարության կոկորդիլոսը սարսափեցրել է անցորդներին։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝  փողոցում ազատ շրջող կոկորդիլոսին տեսած Merter հյուրանոցի աշխատակիցներն անմիջապես ահազանգել են անասնաբուժական վարչություն։ Այնուհետ անասնաբուժական ծառայության աշխատակիցները փողոցից վերցրել եւ հատուկ կացարան են տարել կոկորդիլոսին, որտեղից էլ այն տեղափոխել են կենդանաբանական այգի։

Դեպքի վայր ժամանած անասնաբուժներից մեկը նշել է, թե նման դեպքի առաջին անգամ է հանդիպում։ «Որոշ կենդանասերներ հաճախ նման էկզոտիկ կենդանիների անօրինական ճանապարհներով բերում են երկիր, սակայն չկարողանալով պահել՝ կենդանիներին այսպես դուրս են թողնում։ Հավանաբար, սա այդպիսի դեպքերից մեկն է»,-ասել է անասնաբույժը։