Ուղղամիտ շվեյցարացի պաշտոնյաները երկար գլուխ չեն ջարդել` Ցյուրիխ քաղաքում «Կարմիր լապտերների փողոցի» մոտակայքում բնակվող մարդկանց բողոքներին լուծում տալու վրա: Պաշտոնյաները, պարզապես, մարմնավաճառներին «սեքս-ցանկապատ» են բաժանել, հաղորդում է MIGnews.com-ը:
Բնակիչները բողոքում էին, որ մարմնավաճառները «հաճախորդ էին «կպցնում» անմիջապես իրենց պատուհանների տակ եւ հենց այդտեղ էլ զբաղվում սեքսով: «Մեզ համար արդեն զզվելի է անգամ պատուհանից դուրս նայելը»,- ասել են նրանք:
Այս անկարգ վիճակին եւ հրապարակային այլասերվածությանը վերջ տալու համար Շվեյցարիայի իշխանությունները շահագործման են հանձնել հատուկ շարժական ցանկապատներ, որոնց անվանում են նաեւ «սեքս-անկյուններ», որոնց հետեւում մարմնավաճառները կարող են անել այն ինչ ցանկանում են եւ երբ ցանկանում են:
«Եթե մենք ուզում ենք վերջ տալ մարմնավաճառությանը, մենք պետք է սովորենք այն վերահսկել»,- ասել է Ցյուրիխի վարչակազմի ներկայացուցիչը:




























