Պորտուգալիայի վարչապետ Անտոնիո Կոշտան, որը վերընտրվել է երկրորդ ժամկետի ղեկավարման համար, COVID-19-ով է վարակվել եւ յոթ օրով ինքնամեկուսացվում է, հայտնել է նրա գրասենյակը: Նշվում է, որ նա ախտանիշներ չունի, հայտնում է Reuters-ը։

Կոշտան վերջին երկու շաբաթվա ընթացքում ողջ երկրով մեկ քարոզարշավի հանրահավաքներ եւ միջոցառումներ է անցկացրել՝ հաճախ հավաքելով մեծ բազմություն: Նա իր երրորդ մանդատն է ստացել՝ խորհրդարանում 117 տեղերի հետ միասին: