Ռուսաստանից Հայաստան գազի ներկրման ծավալները 2011-ի հունվար-հունիսին ավելացել են 12,6 տոկոսով (մինչեւ 832,5 մլն խմ) նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, հաղորդում է FINMARKET.RU-ն:
Գազի միակ ներկրող «ՀայՌուսգազարդից» հայտնել են, որ այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանում օգտագործվել է 736 մլն խմ գազ, ինչը 0,3 տոկոսով ավելի է, քան` նախորդ տարի:
Էներգետիկ սեկտորում գազի օգտագործումը կրճատվել է 19,9 տոկոսով, հասնելով մինչեւ 70,1 մլն խմ-ի, արդյունաբերությունում` 15,3 տոկոսով: Միաժամանակ բնակչությունն ավելացրել է գազի սպառումը 3 տոկոսով:
Նշենք, որ Հայաստանը Ռուսաստանից գազը գնում է 180 դոլարով` 1000 խմ-ի դիամց:




























