Թուրքական Sozcu պարբերականի լրագրող Էմին Չոլաշանը, ով տարբեր սկանդալների մեջ է ընկել իր ռասիստական արտահայտությունների համար, այս անգամ  Հայաստանի հետ կապված է հրապարակում արել։

Էմին Չոլաշանն իր հրապարակումը սկսում է Հայաստանի մասին հեգնական «անունը Հայաստան կոչվող» բառերով։

Նա Հայաստանի մասին իր հեգնական ձեւակերպումների մեջ չակերտներով է գրել «Մեր բարեկամ ու եղբայր»  արտահայտությունը։

Թուրք լրագրողը փորձել է իշխանություններին քննադատել ոչ սկզբունքային վարքի համար՝ շեշտելով, որ Էրդողանը սկզբում սպառնում է որոշ երկրների, այնուհետ ԱՄՆ-ի  ճնշման տակ հետքայլ անում ու բարելավում հարաբերությունները։ Նա որպես օրինակ է բերել Իսրայելը, Եգիպտոսն ու ԱՄԷ-ն։