Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 50 միլիոն շվեդական կրոն (5,4 միլիոն դոլար) երեք տարվա ընթացքում՝ աջակցելու տնտեսական զարգացմանը, երկխոսությանը եւ ընդհանուր կայունությանը Ուկրաինայի հարավում եւ արեւելքում, հայտնում է AP-ը:

Գումարը կուղղվի Գործընկերության հիմնադրամին՝ հանուն կայուն Ուկրաինայի, որը ստեղծվել է Մեծ Բրիտանիայի, Շվեյցարիայի եւ ԱՄՆ-ի հետ համատեղ: «Այս հիմնադրամը կօգնի ուժեղացնել Ուկրաինայի կայունությունը»,- ասվում է ԱԳ նախարար Անն Լինդի հայտարարության մեջ: «Այն կկարողանա արագ եւ ճկուն կերպով արձագանքել այն պահանջներին, որոնք զարգացել եւ նյութականացել են 2014 թվականից ի վեր ռուսական ագրեսիայի արդյունքում»,- նշվում է հայտարարության մեջ։  

Այս գումարը հավելում է 240 միլիոն կրոնին, որը Ուկրաինան տարեկան ստանում է Շվեդիայից քաղաքացիական հանրության բարեփոխումների համար։