Գերմանիան մերժում է Իսրայելի նկատմամբ այնպիսի տերմինների գործածումը, ինչպիսին է «ապարտեիդը», հայտարարել է կառավարության ներկայացուցիչը, փոխանցում է Reuters – ը։
«Մենք մերժում ենք այնպիսի արտահայտություններ, ինչպիսիք են ապարտեիդը կամ Իսրայելի միակողմանի քննադատությունը։ Դա չի նպաստում Մերձավոր Արեւելքում հակամարտության լուծմանը»,- հերթական կառավարական մամուլի ասուլիսում հայտարարել է կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Հեբեսթրեյթը։
Amnesty International-ը մեղադրել Է Իսրայելին` պաղեստինցիներին «սեգրեգացիայի, սեփականությունից զրկելու եւ բացառելու» քաղաքականության վրա հիմնված ապարտեիդի մեջ, որը, նրա խոսքով, հավասարազոր է մարդկության դեմ հանցագործություններին:




























