Իսրայելը մասնակցում է Մերձավոր Արեւելքում ԱՄՆ-ի գլխավորած ռազմածովային զորավարժություններին` առաջին անգամ հրապարակայնորեն միանալով Սաուդյան Արաբիային եւ Օմանին՝ երկու երկրների, որոնց հետ դիվանագիտական հարաբերություններ չունի, հաղորդում է Reuters-ը:
Միջազգային ծովային զորավարժությունները (IMX 22) ներառում են մոտ 60 երկրներ եւ անցկացվում են Պարսից ծոցում լարվածության սրման պայմաններում՝ Եմենի հուսիների կողմից Արաբական Միացյալ Էմիրությունների վրա հրթիռային հարվածներից հետո:
Իսրայելը 2020 թվականին կարգավորել է հարաբերությունները Պարսից ծոցի երկրների, ԱՄԷ-ի եւ Բահրեյնի հետ եւ անցած նոյեմբերին առաջին անգամ երկու երկրների հետ համատեղ ռազմածովային զորավարժություններ է անցկացրել։
Սակայն Իսրայելն առաջին անգամ է հրապարակայնորեն մասնակցում IMX զորավարժությունների Սաուդյան Արաբիայի հետ, որի հետ դիվանագիտական հարաբերություններ չունի։
ԱՄՆ ռազմածովային ուժերի ներկայացուցիչն ասել է, որ զորավարժություններ պլանավորողները ծանոթ են մասնակից երկրների աշխարհաքաղաքական համատեքստին, սակայն համագործակցությունը բարձր մակարդակի վրա է եղել:




























