Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը քննարկել են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը։

Կրեմլի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ տեղի է ունեցել մտքերի բավականին մանրամասն փոխանակություն՝ ներուկրաինական ճգնաժամի եւ Ռուսաստանի Դաշնության անվտանգության երկարաժամկետ իրավականորեն ամրագրված երաշխիքներ ապահովելու իրավիճակի համատեքստում։

«Ռուսաստանի նախագահը ներկայացրել է այս հարցերի վերաբերյալ սկզբունքային մոտեցումները։ Մասնավորապես, ուշադրություն է հրավիրվել Կիեւի կողմից մինսկյան պայմանավորվածությունների քրոնիկ սաբոտաժի վրա։

Նշվել է ռուսական հիմնավորված մտահոգություններին համարժեք արձագանքելու ՆԱՏՕ-ի անպատրաստ լինելը` միաժամանակ թաքնվելով դաշինքի, այսպես կոչված, «բաց դռների» քաղաքականության մասին հիշատակումների հետեւում, որը հակասում է անվտանգության անբաժանելիության հիմնարար սկզբունքին: