Իրանի իսլամական հեղափոխության կորպուսի ուժերը ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության անօդաչու օդանավ են ոչնչացրել` ուրանի հարստացման «Ֆորդու» գործարանի շրջանում, հայտնում է ria.ru-ն` վկայակոչելով իրանական հեռուստաընկերությանը:
Իրանի խորհրդարանի կոմիտեի անդամ Ալի Աղազադե Դաֆսարին հայտարարել է, որ անօդաչուն պտույտներ է գործել միջուկային օբյեկտի շրջանում (Թեհրանից 100 կիլոմետր հեռու), որպեսզի ճշտի գործարանի գտնվելու վայրը եւ հավաքի այլ հետախուզական տեղեկատվություն:
Բացի այդ, Դաֆսարին չի հստակեցրել, թե հատկապես երբ է ոչնչացվել անօդաչուն, եւ արդյոք հաջողվել է հայտնաբերել դրա բեկորները:




























