Իսրայելի պաշտպանության նախարարը չհայտարարված այցի շրջանակներում այցելել է Բահրեյնում ԱՄՆ ռազմածովային ուժերի հինգերորդ նավատորմի շտաբ՝ Արաբական Միացյալ Էմիրությունների վրա հրթիռային եւ անօդաչու թռչող սարքերի հարձակումներից հետո Պարսից ծոցում լարվածության աճի ֆոնին, փոխանցում է Reuters-ը:

Իսրայելի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Բենի Գանցն անվտանգության ոլորտում համագործակցության համաձայնագիր կստորագրի Բահրեյնի հետ, որն ԱՄԷ-ի հետ միասին կարգավորեց հարաբերություններն Իսրայելի հետ 2020 թվականին:

«Ծովային եւ օդային աճող սպառնալիքների ֆոնին մեր երկաթե համագործակցությունը կարեւոր է, քան երբեւէ»,- թվիթերում գրել է Գանցը ռազմածովային բազա այցելելուց հետո:

Այս շաբաթ Իսրայելn ԱՄԷ-ի եւ Բահրեյնի հետ միասինմիանում է ԱՄՆ-ի գլխավորած 60 երկրների ռազմածովային զորավարժություններին Մերձավոր Արեւելքում` առաջին անգամ Սաուդյան Արաբիայի եւ Օմանի հետ միասին՝ երկու երկրներ, որոնց հետ նա դիվանագիտական ​​հարաբերություններ չունի:

Իսրայելի պաշտպանության նախարարությունը մանրամասներ չի հայտնել, թե ինչ է ներառելու Բահրեյնի հետ անվտանգության համաձայնագիրը։