Եվրամիությունը աշխատում է անվտանգության երաշխիքների վերաբերյալ Ռուսաստանի նամակին համատեղ պատասխանի ուղղությամբ, հայտարարել Է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը, փոխանցում է Reuters-ը։

«Մենք աշխատում ենք պատասխան գործողությունների համակարգման ուղղությամբ... Մենք միասնական ենք Եվրոպական Միությունում, ուստի պարզ է, որ պատասխանը կարտացոլի այդ միասնությունը», - Հելսինկի այցի ժամանակ հայտարարել է լրագրողներին ֆոն դեր Լյայենը։

«Նախեւառաջ, Ռուսաստանը պետք է ապաէսկալացիայի հասնի», - ասել Է Ֆինլանդիայի վարչապետ Սաննա Մարինը, որի հետ ֆոն դեր Լյայենը հանդիպել է Հելսինկիում։

Ֆոն դեր Լյայենը կոչ է արել Ռուսաստանին վերադառնալ «խաղաղության եւ երկխոսության» ուղի ։

«Ուկրաինայի դեմ հետագա ռազմական ագրեսիայի դեպքում մեր կողմից կլինեն ֆինանսական եւ տնտեսական պատժամիջոցներ... Հույս ունենք, որ դրա անհրաժեշտությունը չկա», - ասել է նա։