Գերմանիան հակված է գնելու ամերիկյան F-35 կործանիչ՝ իր հնացած Tornado-ն փոխարինելու համար, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով Գերմանիայի պաշտպանության նախարարության աղբյուրին:

Գերմանացի զինվորականներին մոտ կանգնած մեկ այլ աղբյուր ասել է, որ F-35-ի հնարավոր գնման հարցը «կրկին քննարկվել է», բայց առաջիկայում որոշումներ չեն սպասվում: 

«Վերջերս փորձեր են արվել տեղեկացնելու Գերմանիային այն մասին, թե ինչպես առաջ շարժվել F-35-ի պոտենցիալ գնման հարցում»,- ասել է երրորդ աղբյուրը, որը մասնակցում է այդ ջանքերում:

«Քաղաքականության համաձայն՝ մենք հրապարակայնորեն չենք ընդունի կամ մեկնաբանի առաջարկվող փոխանցումները կամ պաշտպանական միջոցների վաճառքը, քանի դեռ դրանք պաշտոնապես չեն ներկայացվել Կոնգրեսին»,- ասել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը:

Tornado-ն միակ գերմանական ինքնաթիռն է, որն ընդունակ է փոխադրել ամերիկյան միջուկային ռումբերը, որոնք պահվում են Գերմանիայում հակամարտության դեպքում։ Սակայն ռազմաօդային ուժերն այդ ինքնաթիռն օգտագործում են 1980-ականներից, եւ Բեռլինը նախատեսում է այն աստիճանաբար դուրս բերել 2025-2030 թվականներին:

Գերմանիայի պաշտպանության նախարարության աղբյուրն ասել է, որ Շոլցը պետք է բարձրացնի այդ հարցը հաջորդ շաբաթ Վաշինգտոն մեկնելիս:

Եթե ​​Գերմանիան որոշի գնել F-35, ապա դա հարված կլինի Boeing-ին, որի F-18-ը հավանության է արժանացել Գերմանիայի պաշտպանության նախկին նախարար Անեգրետ Կրամպ-Կարենբաուերի կողմից՝ փոխարինելու Tornado-ին։ 

Դեռ պարզ չէ, թե Գերմանիան քանի F-35 կարող է փորձել գնել։