Եվրամիությունը պատժամիջոցների «հուսալի եւ համապարփակ» փաթեթ է պատրաստել, որոնք կարող են կիրառվել Ռուսաստանի դեմ, եթե նա «շարունակի ագրեսիան Ուկրաինայի հանդեպ»,- ասել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյաենը Handeslblatt եւ Les Echos թերթերին։

«Մենք պատրաստել ենք ֆինանսական եւ տնտեսական պատժամիջոցների հուսալի եւ համապարփակ փաթեթ»,- տեղեկացրել է ֆոն դեր Լյաենը՝ ավելացնելով, որ դրանք ներառում են «օտարերկրյա կապիտալի հասանելիության սահմանափակում» եւ «փորձագիտական վերահսկողություն, հատկապես տեխնիկական ապրանքների նկատմամբ»։

Բալթիկ ծովով անցնող «Հյուսիսային հոսք – 2» վիճելի գազամուղը պատժամիջոցների փաթեթի մաս է կազմում։ Թե կգործարկվի արդյոք խողովակաշարը՝ կախված է «Ռուսաստանի վարքից», ասել է ֆոն դեր Լյաենը։ (Ռուսաստանի նախագահ Վլադիմիր) Պուտինին մոտ կանգնած մարդիկ եւ օլիգարխները, իհարկե, կարող են տուժել»,- ավելացրել է նա։