Իռլանդիայում գրանցված Apple Distribution International Ltd.-ն ներկայացուցչություն է բացել Ռուսաստանի Դաշնությունում՝ «վայրէջքի մասին» օրենքի շրջանակում, հայտնում է Ինտերֆաքս-ը։

Համապատասխան տեղեկատվությունը հասանելի է Ռոսկոմնադզորի կայքում: «Ստեղծել մասնաճյուղ կամ բացել ներկայացուցչություն կամ ստեղծել ռուսական իրավաբանական անձ»,- ասվում է կայքում։ 

Ավելի վաղ Apple-ը գրանցել էր իր անձնական հաշիվը РКН կայքում, ինչպես նաեւ տեղադրել ձեւաթղթերը ռուս օգտատերերի համար իր ռեսուրսներում։

Likee եւ TikTok ընկերությունները «վայրէջքի» օրենքի շրջանակում նախկինում տեղադրել են անձնական հաշիվներ РКН կայքում եւ էլեկտրոնային ձեւաթղթեր, որոնց միջոցով օգտատերերը կարող են դիմել իրենց ռեսուրսներում։ Viber-ը, ըստ կայքի տվյալների, մինչ այժմ տեղադրել է միայն կոնտակտային ձեւաթուղթը, մինչդեռ Spotify-ն ու Twitter-ն ունեն միայն անձնական հաշիվներ։

2021 թվականի հուլիսի 1-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենք, որը պարտավորեցնում է արտասահմանյան խոշոր ՏՏ ընկերություններին, որոնք ունեն մինչեւ 500 հազար լսարան, Ռուսաստանում մինչեւ հունվարի 1-ը ստեղծել լիարժեք ներկայացուցչություններ (մասնաճյուղեր):