Լեհաստանի Սենատը (Վերին պալատ) միաձայն ընդունել է Ուկրաինային սատարելու մասին բանաձեւը, հաղորդում է Wnp.pl հարթակը: Այդ փաստաթղթի համար քվեարկել է 92 սենատոր:

«Այսօր, երբ Ուկրաինան կանգնած է մահացու սպառնալիքի՝ հերթական ներխուժման վտանգի առջեւ, հատկապես կարեւոր է, որ Լեհաստանի Հանրապետության իշխանությունները հուսալի կերպով աջակցեն մեր հարեւանին: Առանց անկախ Ուկրաինայի չկա անվտանգ Լեհաստան»,-նշվում է բանաձեւում:

Խորհրդարանականները նաեւ ընդգծում են, որ Ռուսաստանի ուժերի կողմից Ուկրաինայի հետ սահմանին էսկալացիան կարող է դառնալ «Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր խոշորագույն զինված համակարտության պատճառ»: Սակայն, միեւնույն ժամանակ, նրանք համարում են, որ Ռուսաստանի հետ երկխոսությունն անհնար է:

«Սակայն այն չի կարող անցնել ռազմական շանտաժի իրավիճակներ, Եվրոպայում սահմանների կանգունության սկզբունքի ձախողում եւ հիբրիդային հարձակումների ժողովրդավարական ինստիտուտների վրա: Այդ երկխոսության պայմանն է Ուկրաինայի հետ սահմանից ռուսական զորքերի հեռացումը»,-ասվում է փաստաթղթում: