Գիտնականները հայտարարել են, որ SpaceX ընկերության Starlink արբանյակները, որոնք գտնվում են ցածր շուրջերկրյա ուղեծրում, խոչընդոտում են վտանգավոր օբյեկտների ուսումնասիրմանը, ինչպես աստերոիդներն ու երկնաքարերն են: Հետազոտությունը հրապարակվել է Astrophysical Journal Letters պարբերականում, գրում է Լենտա.Ռու-ն:
Հետազոտության շրջանակում գիտնականներն ուսումնասիրել են շուրջ 300 հազար լուսանկարներ, որոնք արվել են աստղագետների կողմից Կալիֆոռնիայում՝ Փալոմարյան աստղադիտարանում: Պարզվել է, որ 2019 թվականի նոյեմբերից մինչեւ 2021 թվականի սեպտեմբեր տեղի է ունեցել 35-վնասված նկարների թվի 35-ապատիկ ավելացում: Ինչպես բացատրում են մասնագետները, ձեռնարկատեր Իլոն Մասկի գլոբալ ինտերնետի արբանյակներն արտացոլում են արեւի լույս, ինչի պատճառով բծեր են թողնում լուսանկարների վրա:
Հետազոտողներն ուշադրություն են դարձրել հանգամանքին, որ արբանյակներն առավելապես ազդել են նկարների վրա մթնշաղի ժամանակ. այդ ժամանակ արված բծերով նկարների մասնաբաժինը մեծացել է 0.5-18 տոկոսով:
Ընդ որում՝ գիտնականները նկատել են, որ ընկերությունը փորձել է լուծել այդ խնդիրը: Մասնավորապես, հատուկ արեւապաշտպան հովարների տեղադրումը թույլ է տվել նվազեցնել պատկերվող լույսի պայծառությունը 4.6 անգամ:




























